Հասարակական

2023 թվականին ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

2023 թվականին ավարտվել են 30 դպրոցի, 51 նախակրթարանի, 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականին ավարտվել է 30 դպրոցի կառուցման շինարարությունը: Կառուցված բոլոր դպրոցներն ապահովվել են գույքով: Շինարարական աշխատանքներ դեռևս ընթանում են 39 դպրոցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ 2024 թվականին մեկնարկելու է ևս 168 դպրոցի շինարարություն:

«Կառուցվել և հիմնանորոգվել է 24 մարզադահլիճ. ևս 5 մարզադահլիճի շինարարություն գտնվում է ավարտական փուլում: 29 մարզադահլիճի համար ձեռք է բերվել գույք, և շինարարությունն ավարտված 24 մարզադահլիճ արդեն կահավորված է համապատասխան գույքով»,- ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանը նշեց, որ ՀՀ 107 ավագ դպրոցներ, ինչպես նաև հանրակրթական պետական չափորոշչի ներդրման շրջանակում՝ Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցները համալրվել են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Արմավիրի մարզի 100 դպրոց, Արագածոտնի մարզի 4 դպրոց համալրվել է անհրաժեշտ գույքով և ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով: Համաձայն ժամանակացույցի՝ 2024 թվականին ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով կհամալրվեն Արագածոտնի մարզի մնացած դպրոցները:

Անդրադառնալով մանկապարտեզներին՝ նախարարի տեղակալն ասաց, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցվել, հիմնանորոգվել և վերակառուցվել է 46 մանկապարտեզ: Այս տարի ավարտին է հասցվել 51 նախակրթարանի և 114 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Մինչև 2023 թվականի ավարտը շինարարական աշխատանքները կավարտեն 4 նախակրթարանում և 38 մանկապարտեզում: Շինարարության փուլում է գտնվում 14 նախակրթարան և 48 մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փուլում է գտնվում 3 նախակրթարան և 31 մանկապարտեզ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում