Հասարակական

Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոյանը գրառում է արել X-ի իր էջում՝ գրառման մեջ նշելով նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիին։

«Խորապես վշտացած եմ Պրահայի Կառլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին և նրանց տոկունություն մաղթում, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանն արձագանքել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին․

«Սիրելի Արարատ, շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։ Ձեր աջակցությունը շատ բան է նշանակում այս ողբերգական պահին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Չեխիայի ԱԳ նախարարը։

Պրահայի համալսարանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 14-ի, 24 մարդ վիրավորվել է։ 24-ամյա հրաձիգը համալսարանի ուսանողներից էր։ Նա նույնպես մահացած է։ Սպանված են գտել նաև չարագործի հորը։ Սա համարվում է Չեխիայում տեղի ունեցած ամենասարսափելի զանգվածային հրաձգությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում