Հասարակական

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը

1 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նշել է Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի հետ աշխատանքը և մի շարք ուղղություններով ծրագրային համագործակցությունը, ինչպես նաև ՄԱԿ ՄՀ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հետ աշխատանքի և հումանիտար արձագանքի գործում:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք կարևորվել է փախստական երեխաներին համալիր աջակցության տրամադրումը, կարիքների գնահատումը և առավել խոցելի խմբերի երեխաների պաշտպանությունը: Ռեգինա Դե Դոմինիկիսը նշել է նաև Հայաստանում երեխաների իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացը՝ ընգծելով ՀՀ ճյուղային գերատեսչությունների և ՄԱԿ ՄՀ միջև ակտիվ փոխգործակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում