Ներդրումային ծրագրերը՝ ԵԱՏՄ երկրների միասնական հարթակում. ԱԺ-ում քննարկվում է նոր հայեցակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ ենթադրում է միության անդամ երկրների Էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում և մեկ միասնական հարթակում ներկայացում: Միասնական հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային ձևաչափով, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով:

«Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներով, ներդրումների հետգնման ժամկետներով: Այս ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձևաչափը կորոշի կառավարությունը»,-ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Ըստ Հակոբյանի՝ գաղափարը նոր է, սակայն հավակնոտ: Այն կարող է Հայաստանին ապահովել հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ և տեղական արտադրության կազմակերպմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական աճով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ փաստեց՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճում է:

Քերոբյանը նաև հիշեցրեց. «2024 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է մշակող արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը: Իմաստն այն է, որ, եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ միմյանց հետ համագործակցում են, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծածկելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ծախսերի զգալի մասը»:

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ