Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Համաշխարհային առևտրի փոխակերպումը և միակցվածությունը թվային տեխնոլոգիաների միջոցով» թեմատիկ նիստին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-15-ը Երևանում կայացել է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակներում «Համաշխարհային առևտրի փոխակերպումը և միակցվածությունը թվային տեխնոլոգիաների միջոցով» թեմատիկ նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում նշել է, որ տեխնոլոգիաների արագ փոփոխվող դարաշրջանում արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվայնացումը, ավտոմատացված համակարգերը կարևոր դերակատարություն ունեն և երկրների մրցունակության կարևոր նախադրյալներից են։

Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ այս ոլորտներում հետ չմնալու համար անհրաժեշտ է հզորացնել որակյալ կրթությունը, ապահովել հանրային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի պատշաճ զարգացում, որտեղ առանձնակի կարևոր է մատչելիության ու հասանելիության միասնական մոդելը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին։

«ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացումն առաջնահերթություն է՝ ապահովելու տնտեսության ներառական և կայուն զարգացումը։ Երկրի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու նպատակով ներկայում մշակվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարությունը, որտեղ կամրագրվեն ռազմավարական զարգացման երկարաժամկետ ուղղությունները»,-ասել է Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալը խոսել է նաև թվային էլեկտրոնային առևտրի համար նպաստավոր միջավայրի ձևավորման, այդ համատեքստում իրավական կարգավորումների և տվյալների պատշաճ պաշտպանության մասին։ Նա ընդգծել է միջազգային և տարածաշրջանային համագործակցության կարևորությունն՝ ամենօրյա մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար։

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից էր, մասնակցել է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ:

Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը, որի շրջանակներում քննարկվեցին թվային աշխարհի գլոբալ միտումները, թվային զարգացման լավագույն փորձով փոխանակվելու հնարավորությունը, Հանձնաժողովի և Կոմիտեի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցության և գործընկերության ամրապնդումը:

Հայերեն فارسی

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան