Հասարակական

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Գյումրի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հաղորդագրություն են տարածել վարչապետի աշխատակազմից։

Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ, որը գործելու է մինչև 2024 թ. հունվարի վերջ: Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը: Կարեն Օհանյանի աշխատանքների նոր շարքում երկու այս ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն:

Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում