Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի թագավորին և վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։

Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։

Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել հայ-բահրեյնյան հարաբերությունների խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների»:

Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Բահրեյնի Ազգային տոնի կապակցությամբ։

Այս ուրախ առիթով մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայուն զարգացում։ Հավատացած եմ, որ միասնական ջանքերով կարող ենք նոր լիցք հաղորդել հայ-բահրեյնյան բարեկամական հարաբերություններին»:

Հայերեն العربية English Français Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում