Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում