Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի դեմս ռեզիդենտ գրասենյակի, հաստատման վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ ձևաչափով փոխգործակցության հարցերին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հարցերի շուրջ:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև այս նախագծի դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում