Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է. ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում մեր երկու պատվիրակությունների միջև հաստատված ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Հայաստանանպաստ գործունեության համար Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նաև 97 պատգամավորից բաղկացած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին, որի ակտիվ անդամ է նաև Բերտրան Բուիքսը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային Ժողովից, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ խորացող և ամրապնդվող հարաբերություններին, Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների անշեղորեն իրականացմանը: Բերտրան Բուիքսի խոսքով ոգեշնչող է, որ ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձություններին՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է և տեսանելի: ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարևոր քայլ է համարել ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:

Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Ֆրանսիացի հյուրը վերահաստատել է՝ Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ