Պաշտոնական

Ղազախստանի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում