Պաշտոնական

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին

2 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել էՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնելփոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետհամագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդիընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն, անդրադառնալովԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել էԵվրոպական միության կողմիցփախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակելՀայաստանի և Եվրոպական միության միջևհամագործակցության ընթացքի և հեռանկարների վերաբերյալ,անդրադարձել տարածաշրջանային և անվտանգության զարգացումներին, Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների ընթացքին: Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմավարական հաղորդակցությանը, այն որպես ինստիտուտ ներդնելու ու կայացնելու հրամայականին, դիտարկել՝Եվրոպական միությանլավագույն փորձն ուսումնասիրելու ու տեղայնացնելու հնարավորություններն ու մեխանիզմները:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,դեսպան Վասիլիս Մարագոսին«Խաղաղության խաչմերուկ» նախագիծըներկայացնելիս՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարընշել է, որտարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների գործուն աջակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվելհամատեղ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միությունընթացիկփոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում