Հասարակական

Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է՝ 50-100 մետր տեսանելիությամբ

1 րոպեի ընթերցում

Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է՝ 50-100 մետր տեսանելիությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։

Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում