«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է Հարավային Կովկասում Հնդկաստանի տեսլականի հետ․ փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն առևտրի հաղորդակցությունների, առևտրային միջանցքների, էներգետիկ անվտանգության և աշխարհաքաղաքական առումներով շահեր ունի Հարավային Կովկասում և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է նրա տեսլականի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետներիմասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում այս մասին ասաց «Հնդկահայ բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Անանդ Ռանանջայը։

Նրա կարծիքով՝ Հնդկաստանը մինչև վերջերս հստակ ձևավորված արտաքին քաղաքականություն չի ունեցել Հարավային Կովկասի առումով։

«Հայաստանն այս տարածաշրջանում, վստահաբար, նշանակալի գործընկեր է Հնդկաստանի համար։ Հայաստանը միշտ էլ աջակցել է Հնդկաստանին՝ մասնավորապես Քաշմիրի հարցում և առանց որևէ վերապահումների։ Հայաստանը միշտ աջակցել է Հնդկաստանի մշտական անդամակցությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Այսպիսի մոտեցումը, վստահաբար իր արձագանքը գտել է Հնդկաստանում»,-ասաց Անանդ Ռանանջայը, ում դիտարկմամբ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որի հետ Հնդկաստանն ունի փոխգործակցային բարեկամական հարաբերություններ։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ աշխարհաքաղաքական հարցերում,ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանն ու Հնդկաստանն ընդհանուր շահեր ունեն։

«Հաշվի առնելով Հայաստանի անվտանգային խնդիրները Հնդկաստանը փորձում է հնարավորինս աջակից լինել՝ միաժամանակ հասկանալով, որ Հայաստանը ստիպված է զանազանել այս ուղղությամբ իր գործընկերների դաշտը։Ես կարող եմ ասել, որ սա խաղաղության և ուժի հավասարակշռման հարց է»,-ավելացրեց փորձագետը՝պարզաբանելով, որ Հնդկաստանը փորձում է այնպես անել, որ լարվածություն չառաջանա տարածաշրջանում, որպեսզի որևէ ագրեսորներ չձևավորվեն։

Հայերեն English Español Français Русский

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել