Հասարակական

Տեղի է ունեցել «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Մխիթարեան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեանի կողմից կազմված «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքն իրենից ներկայացնում է փաստաթղթերի ժողովածու, որը լույս է տեսել Վատիկանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Իր խոսքում նա ընդգծել է գրքի կարևորությունը ընթերցողների լայն շրջանակի համար։

Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեանն էլ իր հերթին ներկայացրել է գրքի ստեղծման մանրամասները և շնորհակալություն հայտնել շնորհանդեսի կազմակերպման և ժողովածուի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում