«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Փամելա Լինդոն Թրեվերսի «Մերի Փոփինս»-ն առաջին տեղում է։ Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով:

Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսի մանկապատանեկան մշակումը երկրորդ տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:

Արփի Մաղաքյանի «Տիգրան Մեծի հեքիաթը» երրորդ տեղում է։ Այս գրավիչ հեքիաթը պատմում է Տիգրան Մեծ թագավորի պատկերով հնագույն մետաղադրամի մասին, որն անսպասելի ճանապարհորդության է մեկնում Մեծ Հայքով մեկ։ Հեղինակը գունեղ և կենդանի կերպով նկարագրում է դրամի թափառումները` ընթերցողին տեղափոխելով դեպի հեռավոր ժամանակներ ու վայրեր։

Հեքիաթը ոչ միայն ծանոթացնում է ընթերցողին Տիգրան Մեծի ու հզոր Մեծ Հայքի պատմությանը, այլև ցույց է անցյալի ու ներկայի կապը, ինչպես նաև հայկական ինքնության և պատմության ժառանգը լինելու կարևորությունը։ Միաժամանակ, այն խորհրդածելու առիթ է տալիս ճակատագրի, մարդկանց ու իրերի մինչև եղած անտեսանելի կապի մասին։ Հեքիաթի վերջում դրամը վերադառնում է Հայաստան։ Այս ավարտը խորհրդանշում է տունդարձի գաղափարը։ Նաև հաստատում է այն ճշմարտությունը, որ հզոր Մեծ Հայքի և հաղթական Տիգրան Մեծի Տունը Հայաստանն է։

Չորրորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

«Ջունգլիների գիրքը» հինգերորդ հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և կծանոթանան հայտնի հեքիաթներին, և կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով։

Սըր Ստիվ Ստիվենսոնի և Ստեֆանո Տուրկոնիի «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» վեցերորդ տեղում է։ Եգիպտոս, Արքաների հովիտ: Հնէաբանների խումբը պատրաստվում է բացահայտելու մի առեղծվածային փարավոնի շիրիմը: Սա կարող է հեղափոխական հայտնագործություն լինել... Ցավոք, շիրիմը գտնելու ցուցումներով խիստ արժեքավոր տախտակը գողացել են: Այս գլուխկոտրուկը ի զորու են լուծելու միայն նորաթուխ դետեկտիվներ Ագաթա և Լարի Միստերիները: Իհարկե, մեր հերոսները դետեկտիվ պատմությունների սիրահար են: Արկածախնդիր ճամփորդությունների ժամանակ նրանց ուղեկցում են ծառայապետ միստր Քենթը և սիբիրյան կատու Ուոթսոնը:

Հայտնի հեքիաթների արքայադուստրերը՝ մեկ գրքում. «Արքայադուստրեր» ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է։ Ժողովածուն պարունակում է տարբեր պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին:

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» ութերորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Իններորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» տասներորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։ 

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
1նոր

Փամելա Լինդոն Թրեվերս, «Մերի Փոփինս» 

Զանգակ116
2նոր

Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը»

հեղ․ հրատ108 
3նոր

Արփի Մաղաքյան, «Տիգրան Մեծի հեքիաթը» 

հեղ. հրատ67
4-2

Շառլ Պերո, «Կարմիր գլխարկը»

Բուկինիստ67
5-2

«Ջունգլիների գիրքը» 

Բուկինիստ67 
6նոր

Սըր Ստիվ Ստիվենսոն, Ստեֆանո Տուրկոնի, «Ագաթա Միստերի: Փարավոնի առեղծվածը» 

Զանգակ65
7*

«Արքայադուստրեր»

Բուկինիստ65
8-4

Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» 

Բուկինիստ58
9*

«Շունն ու կատուն» 

Բուկինիստ53
10*

Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը»  

Դավինչի

50

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում