Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանաման ստեղծած իրավիճակի հաղթահարման գործում ԵՄ աջակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության անդամներին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, փոխվարչապետը կարևորել է պատվիրակության այցը ներկայիս մարտահրավերների պայմաններում, այնուհետև հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Փոխվարչապետն ընդգծել է ստեղծված իրավիճակի հետևանքների հաղթահարման գործում Եվրոպական միության աջակցության կարևորությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նշվում է, որ հանդիպման ավարտին փոխվարչապետ Խաչատրյանը վերահաստատել է Կառավարության պատրաստաստակամությունը ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ երկկողմ օրակարգը լրացնելով կայուն տնտեսական զարգացման, դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար էական նոր ուղղություններով:

Հայերեն English Русский

Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Մակա Բոճորիշվիլի

Երևանում բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները փետրվարի 7-ին հանդիպում են պլանավորում

Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Թբիլիսի այցելելու հրավերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցները հայտնի են

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Սպիտակ տունը չեղարկել է արտաքին օգնության սառեցումը՝ իրավական մարտահրավերների ֆոնին. Reuters

Podcast-Sport. Ըմբշամարտի նախորդ օլիմպիական փուլն ու առկա խնդիրները