ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահՅուն Սոկ Յոլի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել: