Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Արգենտինայի նորընտիր նախագահին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Արգենտինայի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խավիեր Միլեյին՝ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Արգենտինայի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում, հաջողությամբ հաղթա­հա­րելով բոլոր առկա մարտահրավերները, Դուք և Ձեր քաղաքական թիմը կկարողանաք ամրապնդել Արգենտինայի Հանրապետության դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ Արգենտինայի հայ համայնքը կշարունակի իր ավանդն ունենալ երկրի հզորացման գործում։

Մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող հարցերում և ազատ տնտեսական հարաբերությունների կառուցման գործում Հայաստանը վստահելի գործընկեր է Արգենտինայի համար։

Առիթը պատեհ համարելով՝ հրավիրում եմ Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև ջերմ հարաբերություններն ունեն դեռևս չբացահայտված մեծ ներուժ։ Իմ պատրաստակամությունն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ կառուցել առավել հավակնոտ օրակարգ և զարգացնել հարաբերություններն Արգենտինայի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում