Պետք է միմյանց օգնենք, որ գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը. Չինաստանի քաղաքացիական հարցերի նախարարի տեղակալը՝ Հայաստանի ԱՍՀ նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական երկարամյա բարեկամական հարաբերությունների դերն ու այս համատեքստում ընդգծել երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։

«Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ և իրականացրել ենք համատեղ բազմաթիվ ծրագրեր։ Հուսով ենք, որ Քաղաքացիական հարցերի նախարարության հետ հետագա նախաձեռնությունները ևս շոշափելի արդյունք կունենան»,- նշել է նախարարը։

Ժան Չենգֆուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատվիրակության անդամները տպավորված են Հայաստանով։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը զարգացող երկրներ են, և պետք է միմյանց օգնենք, որ գտնենք զարգացման ճիշտ ճանապարհը։ Հայաստանից շատ բան ունենք սովորելու և շատ աշխատանքներ միասին անելու»,- նշել է պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ պատրաստակամ են տարբեր ոլորտներում իրականացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացին։ Ժան Չենգֆուն նշել է, որ իրենք պատրաստակամ են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։

Այցի շրջանակում պատվիրակության անդամների մասնակցությամբ նախատեսվում են առանձին քննարկումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցեր՝ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։

Հայերեն العربية English Français Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները