Հասարակական

«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11.25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը

2 րոպեի ընթերցում

«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային 11.25% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Դայմենշն» ՓԲԸ-ն 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2024 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը:

«Սա Ֆասթ Բանկի պարտատոմսերի հերթական թողարկումն էր ընթացիկ տարում: Դայմենշն ներդրումային ընկերությունը կգործադրի առավելագույն ջանք՝ պարտատոմսերի արագ և ամբողջական տեղաբաշխում իրականացնելու նպատակով» - նշել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Մովսիսյանը:

Դրամային պարտատոմսերի պայմանները հետևյալն են՝

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝11․25%
  • Տեղաբաշխման ծավալը՝1,000,000,000 ՀՀ դրամ
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը` եռամսյակային
  • Շրջանառության ժամկետը՝ 30 ամիս։

Նշենք նաև, որ «Դայմենշն»-ը շարունակում է տեղաբաշխել դոլարային անվանական արժեկտրոնային 6.20% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը մինչև դեկտեմբերի 27-ը:

Դոլարային պարտատոմսերի պայմանները հետևյալն են՝

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝6.20%
  • Տեղաբաշխման ծավալը՝4,000,000 ԱՄՆ դոլար
  • Մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը` եռամսյակային
  • Շրջանառության ժամկետը՝ 30 ամիս։

Ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալհղումով:

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով աշխատող 32 մասնաճյուղեր:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։

010 510000 | www.fastbank.am | Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

010 545670 | www.dimension.am | «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում