Հասարակական

Միանվագ 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ևս ավելի քան 4000 անձի

1 րոպեի ընթերցում

Միանվագ 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից  բռնի տեղահանված ևս ավելի քան  4000 անձի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է ևս 4136 շահառուի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ միանվագ այս աջակցությունն արդեն իսկ վճարվել է 108 հազար 336 անձի։

«40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 հազար 820 հայրենակցի»,-հավելել է Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 17-ից շարունակվում է 50 հազար դրամի չափով երկամսյա աջակցության ծրագրի դիմումների ընդունումը։ Այդ շրջանակներում չորս օրվա ընթացքում 63 հազար 769 դիմում է ընդունվել։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում