Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
Congratulations to @Xavier_Bettel on assuming the leadership of @MFA_Lu. I look forward to continuing exemplary partnership with friendly Luxembourg, reinforced by #Armenia's permanent diplomatic presence in. pic.twitter.com/zE8I4HiwUY
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 17, 2023
«Ես ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ՝ ամրապնդված Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- գրել է Միրզոյանը։