Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի խումբ գործընկերների հետ»,- գրել է Բադալյանը։

Հայերեն العربية English Français ქართული Русский