1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների նոյեմբերի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 33585.20 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 2391.05 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 3054.37 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.12%-ով և կազմել 17454.19 կետ: