Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում
![Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/11/1124232.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում նոյեմբերի 16-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ խնդրելով չանհանգստանալ։