Հասարակական

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային

2 րոպեի ընթերցում

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ է շրջանառության մեջ դրվել 2023 թվականի նոյեմբերի 15-ին :

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀայՓոստ-ի տարածած հաղորդագրությունից, մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Դեմոյանը:

HayPost-photo 1.jpg (670 KB)

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է կինոխցիկը, ինչպես նաև՝ «100-ԱՄՅԱԿ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Գեղաթերթիկն ունի յուրահատուկ ձևաչափ. այն թափանցիկ է և պատրաստված է կինոժապավենի տեսքով, իսկ հետևի մասն ինքնասոսնձվող է:

Թողարկման օրը` 15 նոյեմբերի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 86,0 x 62,0 մմ

Տպաքանակը՝ 12 000 հ.

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում