Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe