Արարատ Միրզոյանը ՄԹ վարչապետի խորհրդականներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը, ինչպես նաև Լոնդոնի սրտում նոր և առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում են երկկողմ հավակնոտ օրակարգն ընդլայնելու և առկա ներուժն առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով և ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ՝ ի շահ թե՛ երկկողմ օրակարգի հարստացման, թե՛ տարածաշրջանում տևական կայունության հաստատման։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես խաղաղության հաստատման և կայուն տնտեսական զարգացման երաշխիք։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ կարևորվել է վերջիններիս կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ քայլերի իրականացումը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ:

Հայերեն Русский Türkçe

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով