Քաղաքականություն

Բասկերի երկրի խորհրդարանում լսումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Բասկերի երկրի խորհրդարանում լսումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկերի երկրի խորհրդարանի եվրոպական հարցերի և արտաքին գործերի հանձնաժողովը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ, իսպանահայ իրավաբան Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի խնդրանքով տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։

Unknown-5.jpeg (76 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պատասխանատվություն է, որը գերազանցում է քաղաքական, մշակութային և էթնիկ տարբերությունները:

«Անկախ մեր ծագումից՝ կարևոր է, որ մենք միավորվենք այս ընդհանուր գործում: Էթնիկ զտումներն ուղղակի ոտնձգություն են մարդկային արժանապատվության և ամենահիմնական իրավունքի` կյանքի իրավունքի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները միջազգայնորեն պաշտպանության կարիք ունեն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող որոշվել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմով»,- ասել է իրավաբանը։

Գրիգորյանը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների անկախ հետաքննության օգտին՝ պնդելով, որ այս իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումը վճռորոշ է Հայոց նոր ցեղասպանության հնարավորությունը կանխելու համար։

Unknown-4.jpeg (303 KB)

Unknown-2.jpeg (189 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում