Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Միացյալ Թագավորություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Միացյալ Թագավորություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-14-ը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում