Սպորտ

Ֆուտբոլի ընտրանու ընդհանուր հայտացուցակում Նարեկ Աղասարյանին կփոխարինի Վբեյմար Անգուլոն

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի ընտրանու ընդհանուր հայտացուցակում Նարեկ Աղասարյանին կփոխարինի Վբեյմար Անգուլոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Նարեկ Աղասարյանը չի միանա ընտրանուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը, ով առաջին անգամ էր հրավիրվել ընտրանի, չի միանա ազգային հավաքականին: Նրա փոխարեն ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն:

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան - Ուելս և Խորվաթիա - Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հավաքական էր հրավիրել 25 ֆուտբոլիստի:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում