Հասարակական

Մարտունի քաղաքի Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքները մոտենում են ավարտին

ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գևորգ Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների մայթերի սալարկման աշխատանքները, որոնք մեկնարկել են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, արդեն մոտենում են ավարտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 247 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների երկկողմանի մայթերի սալարկում բազալտ քարով՝ 2940 մետր երկարությամբ և 7445 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և նույն տարվա նոյեմբերի 10-ի դրությամբ իրականացվել շուրջ 95 տոկոսով։

Աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔՈՄՓՆԻ» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում