Ադամ Շիֆը նոր օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն օրինագիծ է ներկայացրել, որն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումների ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում «Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության մասին գլոբալ ակտի» համաձայն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար:

Օրինագիծը նաև կրկնում է Կոնգրեսի կոչերը՝ կիրառել 907-րդ բանաձևի սահմանափակումները և Ադրբեջանին չտրամադրել ԱՄՆ-ի կողմից ռազմական և անվտանգության աջակցություն:

«Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ժամանակ կատարված ծանր վայրագությունների մեջ, իսկ հայերի շարունակական անօրինական կալանավորումը բարդացնում է խնդիրը: Այս բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, ներառյալ՝ խոշտանգումները և սպանությունները, սրտաճմլիկ է և ուղղակի սպառնալիք է միջազգային իրավունքի և կարգի համար։ Իմ բանաձևը հորդորում է ամերիկյան կառավարությանը և միջազգային հանրությանը դեմ դուրս գալ Ալիևի ռեժիմի կողմից հայ համայնքի նկատմամբ իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և վերադարձնել այս բանտարկյալներին իրենց ընտանիքներին», - Շիֆի խոսքերն է մեջբերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից որպես քաղբանտարկյալ պահվող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների, մասնավորապես՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին զորահրամանատարներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի անօրինական կալանավորումը։

Ներկայիս բանաձևում հնչեցված կոչերն արտացոլում են Կոնգրես ներկայացված այլ երկկուսակցական օրինագծեր և Բայդենի վարչակազմին ուղարկված բազմաթիվ նամակներ։

Հայերեն العربية English Español Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը