Պաշտոնական

ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախարարը նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղված ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:

Վահան Քերոբյանը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում