Քաղաքականություն

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

1 րոպեի ընթերցում

Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ուրախ եմ հանդիպել իմ ընկեր Մելանի Ժոլիի հետ ԵՄ-Կանադա գագաթաժողովին ընդառաջ։ Մենք համապարփակ քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA) Կանադայի մասնակցության մեջ անձամբ ներգրավվելու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար»,- գրել է Բորելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում