Միանվագ դրամական աջակցությունն արդեն ստացել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 104 հազար անձ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ 100 հազար դրամ աջակցությունը ստացել է 104 հազար 200 շահառու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանցից 75 հազար 725-ը չափահասներ են, 28 հազար 475-ն անչափահասներ։

«Մեր մյուս ծրագիրը վերաբերում էր 40+10 հազարական դրամ աջակցություններին՝ բնակվարձի, ինչպես նաև կոմունալ ծախսերը ծածկելու համար։ Այսօրվա դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից այն վճարման է ուղարկվել 92 հազար 525 անձի, որից 5358-ը 10 հազար դրամ, 87 հազար 167-ը՝ 10+40 հազարական դրամ»,-ավելացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ նոյեմբեր ամսվա դիմումներն այսօրվանից սկսած կարող են ներկայացվել գործարկված էլեկտրոնային հարթակում և տվյալների մշակումից հետո կսկսվեն ընթացիկ ամսվա վճարումները։

«Տվյալների որոշակի բազաներ կան, որը մենք մշակում ենք և առաջիկայում հոկտեմբեր ամսվա վճարներն էլ կամփոփնք»,-ընդգծել է Մկրտչյանը։

Հայերեն العربية Español Français Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին