Տնտեսություն

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։

Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, որոնք կազմել են ընդհանուրի 50.7 տոկոսը (931 հազար 695 մարդ), այնուհետև հաջորդում են Վրաստանից՝ 10.1 տոկոս (185 082 մարդ), Իրանից՝ 6.3 տոկոս (116 062 մարդ) այցելուները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում