Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-42/23. Դեմիրճյան, Խրիստոս, Նիկողոսյան

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-42/23. Դեմիրճյան, Խրիստոս, Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Դերենիկ Դեմիրճյան, «Քաջ Նազար», «Անցյալի ուրուներ», «Նրանց ժպիտը»

368433954_229406083310373_4987739868352998349_n.jpg (45 KB)

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով նա կարողանում է ներկայացնել մարդկային փոխհարաբերությունները` լավ ու վատ դրսևորումներով, ինչպես նաև արտահայտում է իր հումանիստական սկզբունքները: Դեմիրճյանը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, սակայն ավելի ճանաչված է արձակ գործերով և դրամատուրգիայով: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Նիկոս Խրիսոս, «Նոր օր»

371547791_3498942980356553_8255350618613151763_n.jpg (121 KB)

Դեկտեմբերյան մի գիշեր նավահանգստի մութ անկյուններից մեկում երեք տղամարդ ողջ-ողջ այրում են Սեբաստիանին, որը թափառական գուշակի համբավ ուներ... Երեք հանցագործների մեջ ամենաերիտասարդ անձը՝ Պողոսը, իրենց հանցանքի դաժանությունից ցնցված, սկսում է զոհի մասին տեղեկություններ փնտրել։ Նա հույս ունի, որ այդ կերպ կքավի իր մեղքը, եւ հավատում է, որ սպանվածի կենսագրությունն ի մի բերելով՝ կվերակենդանացնի նաեւ նրան։ Պողոսը գտնում է Սեբաստիանի հիմնական ուղեկիցներին եւ խնդրում պատմել իրենց առաջնորդի մասին... Ամեն մեկն ունի իր պատմությունն ու գաղտնիքները, յուրաքանչյուրի պատմության մեջ մի մութ անկյուն է մնում, ու Սեբաստիանի կերպարն ավելի միֆական է դառնում։ Թարգմանիչ՝ Շուշան Մարուքի։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն

Հակոբ Նիկողոսյան, «Բուժում»

395409539_1095056638294267_178809771819145679_n.jpg (216 KB)

Հակոբ Նիկողոսյանի «Բուժում» գրքում առաջարկվում է ավելի քան 180 տեսակի հիվանդությունների բուժման համար 700-ից ավելի դեղատոմսեր՝ բնամթերքներով և դեղաբույսերով:

Տարատեսակ հիվանդությունների բուժման համար հեղինակը ներկայացրել է նաև այլընտրանքային բուժման միջոցներ, օրինակ, ծառերի, քարերի, կենդանիների արյան, հյութաբուժության, լոգանքների միջոցով: Գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել առողջ։ Հեղ․հրատարակություն։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում