Հասարակական

Սևանում, Գավառում ու Արենիում ապաստան գտած արցախցի ընտանիքներին տրամադրվում է հումանիտար օգնություն

2 րոպեի ընթերցում

Սևանում, Գավառում ու Արենիում  ապաստան գտած արցախցի ընտանիքներին տրամադրվում է հումանիտար օգնություն

ԳԱՎԱՌ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության ազգամիջյան, միջկրոնական, միջմշակութային և միջպետական հաղորդակցությունների ոլորտում հետազոտությունների և նախագծերի զարգացման ազգային ինստիտուտը Հայաստանյան «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի հետ համատեղ, անհատույց նվիրաբերել է հումանիտար օգնություն՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրավենիքն ու հիգիենայի պարագաները նոյեմբերի 3-ից մինչև 5-ը տեղական ադմինիստրացիայի ներկայացուցիչների միջոցով կբաժանվեն Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Արենի գյուղում։

Նոյեմբերի 3-ին հերթական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների 6-12 տարեկան 270 երեխաներին բաժանեցին Սևանի ավագ դպրոցում:

Սևան, Գավառ, Արենի բնակավայրերում են գտնվում «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման կենտրոնները, որոնք բացվել են բոլորովին վերջերս։ Կենտրոնները գործում են անվճար սկզբունքով։ Իսկ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում բնակություն հաստատած արցախցի երեխաները նույն հիմունքներով հնարավորություն կունենան՝ անվճար սովորելու այդ կենտրոններում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում