Հատուկ նախագծեր

Երկրորդ կյանք հազարամյակներից մեզ հասած ձեռագրերին. Մատենադարանի ավագ վերականգնողը՝ մասնագիտության կարևորության մասին

2 րոպեի ընթերցում

Երկրորդ կյանք հազարամյակներից  մեզ հասած ձեռագրերին. Մատենադարանի ավագ վերականգնողը՝ մասնագիտության կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի վերականգնողական բաժնում հմուտ մասնագետների ձեռքերում երկրորդ կյանք են ստանում հազարամյակներից մեզ հասած ձեռագրերն ու դրանց եզակի նմուշները: Վերականգնողի մասնագիտության կարևորության մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Մատենադարանում շուրջ 10 տարի աշխատող Լիլիթ Բաչաչյանը:

Ըստ մասնագետի՝ գրավոր ժառանգության վերականգնողի հիմնական սկզբունքներից մեկը ձեռագրերն ու եզակի նմուշները չվնասելն է: Վերականգնողի աշխատանքի նպատակը՝ ձեռագրի հետագա քայքայումը, ոչնչացումը կանխելն ու պատմական տեսքը պահպանելն է:

«Ձեռագրերի վերականգնման աշխատանքն ունի հատուկ հերթականություն, որը պահպանելը աշխատանքի կարևոր բաղադրիչներից է: Սկզբից ախտահանվում է յուրաքանչյուր օբյեկտ, որը մտնում է Մատենադարան, վերցվում են բակտերիաների և սնկերի առկայության նմուշներ, անհրաժեշտության դեպքում աշխատում են կենսաբանները և թերթիկներից յուրաքանչյուրը բուժման գործընթաց է անցնում»,- ասաց ավագ վերականգնողը:

Վերականգնողների մանրազնին աշխատանքի շնորհիվ վերականգնվում են ոչ միայն բառերը, այլ նաև եզակի զարդանախշերը:

Լիլիթն այժմ վերականգնում է 1312 թվականին Աղթամար կղզում գրված Ճաշոցը։ Այն ճաշի ժամերին՝ մինչև երեկոյան ժամերգությունը, եկեղեցում ընթերցվելիք նյութերի արարողական ժողովածու է։ Բացառիկ նմուշի վրա մասնագետն աշխատում է շուրջ երկու տարի:

Գայանե Գաբոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում