Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունել է գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ընդունել է գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացումը՝ փոխվարչապետը հատուկ ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կարեւորութունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում