Պաշտոնական

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում