Վերլուծություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի կոռուպցիոն «բարեգործական քարոզչության» վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի կոռուպցիոն «բարեգործական քարոզչության» վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կոռուպցիոն «բարեգործական քարոզչության» վերաբերյալ։

«Քաղաքակիրթ աշխարհի համար վաղուց ի վեր գաղտնիք չէ, թե ինչ գործիքակազմ է կիրառում Ադրբեջանը՝ փորձելով աշխարհում տարածել իր հակագիտական ու կեղծ պատմական թեզերը՝ ստեղծելով իրականում գոյություն չունենցող ազատ և ժողովրդավար պետության պատրանք։ «Խավիարային դիվանագիտությունից» մինչև «ադրբեջանական լվացքատուն», «լվացքատնից» մինչև արտասահմանյան գիտության ֆինանսավորման «անանուն աղբյուրներ»․ ահա ադրբեջանական իշխող կլանի կառուցողականության ողջ միջակայքը։

Ասվածի վառ օրինակն է բոլորովին վերջերս Օքսֆորդի համալսարանի Նիզամի Գյանջևի ֆոնդի «անանուն ֆինանսավորման» շուրջ աղմկահարույց բացահայտումը։ Կովկասի մշակութային միջավայրի ուսումնասիրությանը միտված առաջին հայացքից ապաքաղաքական այս ծրագիրը Մեհրիբան Ալիևայի քրոջ՝ Նարգիզ Փաշաևայի «մշակութակենտրոն» ֆինանսական հովանու ներքո հասցրել է ադրբեջանամետ հայացքների ձևավորման ակունք դառնալ և լռել այնպիսի երևույթների մասին, ինչպիսիք են խոսքի և խղճի ազատության շարունակական ոտնահարումը, քաղաքական հետապնդումներն ու այլակարծության համար անհիմն բանտարկությունները։ Ցավոք, այս ամենը Ադրբեջանում ունի «մշակութային» ակունքներ, որովհետև մարդկանց, հատկապես հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան վարքը վերածվել է մարդատյացության իրական «մշակույթի»։

Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհն ականատես է եղել Ադրբեջանում մարդկային աննախադեպ տառապանքի բազմակի դրսևորումների, որոնք անպայմանորեն կրել և կրում են էթնիկ ու կրոնական ռասիզմի, այլատյացության, էթնոցենտրիզմի կերպեր։

Մենք՝ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից հայրենազրկվածներս, ողջ խորությամբ կրել ենք այս զազրելի շովինիզմի հետևաքները։ Եվ 21-րդ դարում, երբ թվում է, թե անցյալում են մնացել մարդատյաց բոլոր երևույթները, Ադրբեջանը շարունակում է ապացուցել միջնադարյան բարքերի ժամանակակից մեկնաբանման հարցում իր արտակարգ կարողությունները։ Ադրբեջանական ցինիզմի վերջին դրսևորումը Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումն էր՝ սովամահության և մանկասպանության աններելի հանցանքերի ուղեկցությամբ։

Եվ այս պետությունը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս առաջատար ժողովրդավարական երկրների, միջազգային կազմակերպությունների քննադատությամբ, բազմաթիվ քաղաքական գործիչների անձնական բացասական որակումներով։ Այդ երկրներին, կազմակերպություններին և գործիչներին միավորում է Ադրբեջանի հանցագործ վարքի դեմ բարձրացրած բողոքի ձայնը, որին ադրբեջանական քարոզչամեքենան արձագանքում է ոչ թե առողջ երկխոսության պատրաստակամությամբ, այլ ստանձնելով համաշխարհային դատավորի և դերուսույցի պաշտոնը։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել ադրբեջանական մամուլի անհարգալից բառապաշարին՝ ուղղված ինչպես միջազգային դերակատարներին, այնպես էլ հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներին։ Հիշեցնում ենք, որ ադրբեջանական մամուլը պաշտոնական Բաքվի խոսքն է, որովհետև այդ երկրում խոսքի և մամուլի ազատությունն այնքան հազվադեպ է, որքան ազատ և ժողովրդավարական ընտրությունն ու կամարտահայտումը։

Ադրբեջանը ժողովրդավարության բանտախուց է, որտեղ տանջվել և շարունակում են տանջվել ինչպես էթնիկ փոքրամասնությունները, այնպես էլ ադրբեջանական հասարակության լայնախոհ և արդարամիտ տարրերը»,- ասված է հայտարարության մեջ։

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

Վերլուծություն

Իրանի դերը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում