Պաշտոնական

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից, հեռագրում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Խոր վշտով տեղեկացա 2023 թ-ի հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ, կարեկցանք և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Մաղթում եմ նրանց համբերություն, ուժ և տոկունություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում