Քաղաքականություն

ԱԺ նախագահը չի բացառում մոտ ժամանակներում դրական տեղաշարժը Թուրքիայի հետ հարաբերություններում

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը չի բացառում մոտ ժամանակներում դրական տեղաշարժը Թուրքիայի հետ հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դրական առումով տեղաշարժ կունենան մոտ ժամանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին խոսելով՝ Սիմոնյանն ասաց, որ այն միտված է խաղաղությանը, «միջանցքի» թեման այլևս ակտուալ չէ, իսկ խաղաղության մասին խոսակցություններն ակտիվացել են ոչ միայն Հայաստանի, նաև հարևան երկրի ղեկավարության կողմից:

«Ոչ մեկ որևիցե բան չի հանձնում: Կլինեն բաց ճանապարհներ, կլինի առևտուր, ՀՀ տնտեսությունը կզարգանա, և մենք վերջիվերջո կունենանք խաղաղություն: Ես, վարչապետի ելույթից, նաև վերջին տեղեկություններից եզրակացություն անելով, չեմ բացառում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունը և սահմանը (խմբ.-սահմանի բացումը), շատ հնարավոր է, որ դրական առումով ինչ-որ տեղաշարժ ունենա մոտ ժամանակներում»,-ասաց ԱԺ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում