Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, խորը կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։

Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։

Հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Լի Քեցյանի ընտանիքին և մերձավորներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում