Սարուխանի արվեստի դպրոցին և Գավառի թիվ 4 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով գույք է հատկացվել
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառի համայանքապետարանի կողմից տրամադրված կապիտալ դրամաշնորհով գույք է հատկացվել Սարուխանի արվեստի դպրոցին և Գավառի թիվ 4 մանկապարտեզին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի կողմից տրամադրված 2023 թվականի կապիտալ դրամաշնորհի՝ 700 հազար դրամի շրջանակներում «Սարուխանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի համար գնվել է երաժշտական կառավարման վահանակ, դաշնամուր և 3 բարձրախոս։
Համայանքապետարանի կողմից տրամադրված կապիտալ դրամաշնորհով՝ 700 հազար դրամի շրջանակներում Գավառի թիվ 4 մանկապարտեզի համար գնվել է համակարգիչ, տպիչ, երաժշտական համակարգ,փոշեկուլ, մսաղաց և սառնարան։
Խոսրով Խլղաթյան