Բեմական հագուստն ու բեմը կերտողը․ մասնագիտական բացահայտումներ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետական կրթություն ստացած Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանին սերն արվեստի ու բեմի հանդեպ բերեց թատրոն: Ցյուրիխում բեմանկարչություն սովորելուց հետո Վիկտորիան իր կյանքն առանց թատրոնի, բեմի ու արվեստի մարդկանց չի պատկերացնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, որ 25 տարի Շվեյցարիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան և արդեն շուրջ 8 տարի է բնակվում է այստեղ: Այս տարիների ընթացքում հասցրել է համագործակցել գրեթե բոլոր թատրոնների հետ:

Բեմանկարիչը, որը նաև բեմական հագուստի նկարիչ է, նշեց՝ չնայած նրան, որ դրանք առանձին մասնագիտություններ են, միևնույն ժամանակ իրարից առանձնացնելը ճիշտ չէ: Վիկտորիան բոլոր ներկայացումների բեմական հագուստները ստեղծում է իր ձեռքերով:

«Ցանկացած ներկայացման հագուստի ու բեմի ստեղծումը կապված է տեքստի հետ: Մենք ռեժիսորի հետ հասկանում ենք կերպարը և դրանից ծնվում է զգեստի սկզբունքը: Բեմանկարչության մեջ, որտեղ մենք ստանում և օգտագործում ենք քամի, զգեստի կտորը պետք է լինի այնպիսին, որ «լսի» գործողությանը, այսինքն՝ թռնի, փչվի կամ ընկնի: Ես միշտ փորձում եմ ամբողջը միասնական նայել, որովհետև եթե զգեստը, ստեղծում ես անկախ ռեժիսուրայից կամ բեմից, դրանք կարող են չլրացնել միմյանց, ու հանդիսատես դա զգա»,- ասաց նա:

Խոսելով երկու մասնագիտությունների առանձնահատկությունների և բարդությունների մասին, մասնագետն ընդգծեց՝ երկուսն էլ պահանջում են թիմային աշխատանք և ժամանակ:

Վիկտորիան ընդգծեց՝ աշխատանքում կարևոր են յուրաքանչյուր մանրուք՝ ներկայացման ժամանակշրջանն ու էներգետիկան հանդիսատեսին ճիշտ փոխանցելու համար:

Գայանե Գաբոյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին