Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, ինչի հետևանքով Ադրբեջանը իր շարունակական գործողություններով ամբողջական էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։

Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։

Հայերեն English Español Français Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում